Հայտնի է ժյուրին
Հաստատվել է Վազգեն Սարգսյան գրական մրցույթի ժյուրիի կազմը։
Ներգրավված են գրական ոլորտի վարպետներ, տարբեր սերունդների, գրական ժանրերի ներկայացուցիչներ, վերլուծաբաններ:
Ժյուրին նախագահելու է հրապարակախոս, պատմաբան Հրանտ Տեր-Աբրահամյանը:
Ժյուրիի կազմում են ընդգրկվել նաև քաղաքական, հասարակական գործիչ Արամ Սարգսյանը, «Հրետանավորի օրագիրը» գրքի հեղինակ ինժեներ Ալբերտ Մկրտչյանը, գրականագետ, խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը, «Բուն» գիտամշակույթային հիմնադրամի համահիմնադիր-տնօրեն Գեմաֆին Գասպարյանը, գրականագետ, խմբագիր Հասմիկ Հակոբյանը, բանաստեղծ Կարեն Անտաշյանը, արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս Կարինե Խոդիկյանը և խմբագիր, թարգմանիչ Լեռնիկ Դալլաքյանը: