Մեկնարկը տրված է
2022 թ․-ի հոկտեմբերի 5-ին` Ալբերտ Մկրտչյանի «Հրետանավորի օրագիրը» գրքի շնորհանդեսի ընթացքում, «Կողբ» հիմնադրամը և «Մարտական եղբայրություն» միաբանությունն ազդարարեցին Վազգեն Սարգսյան ամենամյա գրական մրցույթի մեկնարկը։
«Հայրենասիրությունը երկու բան է` ստեղծել և պաշտպանել։ Վազգեն Սարգսյանի մեջ այդ երկու գործունեության ոլորտն էլ առկա են եղել։ Այդ տրամաբանության մեջ մենք մտածեցինք, որ ճիշտ կլինի Վազգեն Սարգսյանի անունով անվանել մրցույթը», - նշեց «Կողբ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Բարսեղյանը:
Մրցույթն արցախյան պատերազմների պատմական իրադարձությունների, ժամանակաշրջանի վավերագրական նյութի հավաքագրման, տաղանդավոր ստեղծագործողների բացահայտման, վերլուծությունների և եզրակացությունների կայացման հնարավորություն է։